Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դոնալդ Տուսկը՝ ԵՄ խորհրդի նախագահ

Դոնալդ Տուսկը՝ ԵՄ խորհրդի նախագահ
01.09.2014 | 14:16

ԵՄ Բրյուսելյան գագաթնաժողովում ԵՄ խորհրդի նախագահ է ընտրվել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Նա կհաջորդի Հերման վան Ռոմպոյին: ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցիչ ընտրվեց Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինիին, նախկինում այդ պաշտոնում էր Քեթրին Էշթոնը: Մոգերինիին քննադատում էին Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալու համար: Իր խոսքում նա ասել է, թե պետք չէ մոռանալ, որ Եվրոպական միությունը խաղաղության արդյունք է: «Ես այն սերնդից եմ, որը հավատում է եվրոպական երազանքին, սակայն մենք պետք է զգույշ լինենք, որ երազանքը չվերածվի մղձավանջի»,- ասել է նա: ԵՄ արտաքին հարաբերությունների նորընտիր ղեկավարը կոչ է արել ուշադրությունը սևեռել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք սպառնում են Եվրոպայի անվտանգությանը:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ